Մոսկվան համաձայնություն չի տալիս Ղազախստանից նավթի մատակարարումներին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից Բելառուսի համար նավթի մատակարարումներին: 

 

«Հնարավոր Է՝ Ղազախստանը կկարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը դրան համաձայնի: Տարօրինակ Է. մեր դաշնակիցը նավթի մատակարարման համաձայնություն չի տալիս մեր մյուս դաշնակցից: Դե ինչ, այժմ այս իրադրությունն Է նավթի մատակարարման հարցում, եւ մենք պետք Է դրանից գլուխ հանենք»,- Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերում Է «Sputnik Բելառուս»-ը:

 

Քաղաքականություն