Թուրքիայի նորից «վհուկների որս» է

Թուրքիայի հինգ նահանգներում «ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) դեմ պայքարի շրջանակներում ոստիկանական գործողություններ են իրականացվել։

Ադանայի գլխավոր հանրապետական դատախազությունը 22  կասկածյալի  ձերբակալելու որոշում է կայացրել։ Կասկածյալների մի մասը ոստիկանության նախկին աշխատակիցներ են, հայտնում է ermenihaber-ը։ 

Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի Ադանայի բաժնի աշխատակիցները Մերսինում, Ստամբուլում, Օսմանիեում, Սպարտայում և Ադանայում հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալներից ոմանց։

Բացի այդ՝ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը ևս FETÖ-ի դեմ ընթացքող հետաքննության շրջանակներում ձերբակալման որոշում է կայացրել կրթության նախարարության 11 ներկա և 5 նախկին աշխատակցի վերաբերյալ։

Կասկածյալներին հայտնաբերելու նպատակով Անկարայում և 6 այլ նահանգներում միաժամանակյա գործողություններ են իրականացվել։

Քաղաքականություն