Ադրբեջանցի Էյվազովի և հայազգի երգչուհի Մանթաշյանի շուրջ սկանդալը լուծվել է

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունից հայտնում են, թե ի՞նչ ընթացք ստացավ հայ սոպրանոյի և ադրբեջանցի տենորի շուրջ ծավալված սկանդալը․ «Հայ հանրահայտ երգչուհի Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի անունների շուրջ ծագած սկանդալը կարծես թե ստացավ իր տրամաբանական լուծումը։ Կիրակի երեկոյան ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին զանգահարել է ԵՀՄՖ նախագահության պատվավոր անդամ՝ պրն․ Գրիգորյանի հիանալի ընկեր, աշխարհահչակ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ հայտնելով, որ պրն․ Գրիգորյանի հետ կապ հաստատելու մեծ ցանկություն ունի Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոյախիմ Ֆրեյը՝ խնդրելով թույլտվություն դրա համար։ Կարճ ժամանակ անց Գրիգորյանի հետ հեռախոսային կապ է հաստատել պրն․ Հանս-Յոյախիմ Ֆրեյը և խնդրել՝ դադարեցնել իր վրա այն հզոր ճնշումը, որը սկսել էր ԵՀՄՖ նախագահությունը և առաջարկել կոմպրոմիսային տարբերակ։ Բավական երկար քննարկումներից հետո՝ պրն․ Գրիգորյանը խոստացել է բանակցել Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասսիսը հետ։ Ավելի ուշ երեկոյան տեղի է ունեցել դոկտոր Աշոտ Գրիգորյանի և պրն․ Ռենե Մասսիսի հեռախոսային երկարատև զրույցը, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են դոկտոր Ֆրեյին ներկայացնել հայկական կողմի համար ընդունելի փոխզիջումային տարբերակը։ Այսօր ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը պատրաստվում է Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյին ներկայացնել հաշտարարության առաջարկը և գալ ընդհանուր հայտարարի։

 

Նախապես նշենք, որ տեղի ունեցածը այս «պատերազմում» բացառիկ անսպասելի արագ ստացված հաղթանակ էր, և անկախ՝ ինչ տարբերակով կշարժվեն կողմերը՝ սա հաղթանակ էր ադրբեջանցու հանդեպ ու հզոր ապտակ նրան, և ամենակարևորը՝ հաղթանակ էր ու լավ ապագա ապահովող ուղի հայ երգչուհու համար։


Անկախ պրն․ Ֆրեյի հետ համագործակցելու պայմաններից՝ ԵՀՄՖ-ն կշարունակի ճնշումը իր խայտառակ վարքով երաժշտական աշխարհում հայտնի ադրբեջանցի վայ-երգչի նկատմամբ և կդիմի բոլոր այն հայտնի օպերային թատրոններին, որտեղ հանդես է գալիս ադրբեջանցի տենորը և կդատապարտի նրա ազգայնամոլական, ազգային խտրականության մոտեցումները, որոնք անհարիր են մշակույթին։

Եվս մեկ անգամ նշենք, որ նման սրընթաց հաղթանակ ԵՀՄՖ-ն նույնիսկ չէր կարող երազել։
ԵՀՄՖ-ն շնորհակալություն է հայտնում սիրելի Հասմիկ Պապյանին հարցն առաջինը բարձրացնելու համար և ԵՀՄՖ-ին ու հայ երգչուհուն այս կարճ, բայց կարևոր պայքարում սատարող բոլոր հայտնի երաժիշտներին և գործիչներին, այդ թվում՝ պրն․ Սլավոմիր Յակոբիկին («ASArt» գործակալության համանախագահ), Սերգեյ Խաչատրյանին (ջութակահար)
Բարսեղ Թումանյանին (երգիչ), Արթուր Ահարոնյանին (կոմպոզիտոր), Լուսինե Խաչատրյանին (դաշնակահարուհի), Տիրան եպիսկոպոս Պետրոսյան (եպիսկոպոս, միջին Եվրոպայի և Սկանդինավիայի հայ եկեղեցու առաջնորդ), Հրաչուհի Բասենցին (երգչուհի), Սարգիս Բաժբեուկ֊-Մելիքյանը (Գերմանիա), Կարինե Գևորգյանին (քաղաքագետ) և այլոց։

Հետագա քայլերը կներկայացնենք հանրությանը ժամանակին»։

Քաղաքականություն

Պատահարներ