Չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն. Թորոսյան

2019-ից պետական պատվերի շրջանակներում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն, 2018-ի 979-ի փոխարեն:

Այս տվյալները ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ցանկանում է մեկ կարևոր թիվ հայտնել անցյալ տարվա արդյունքներից:

 «Աճը` 352.3% (ավելի քան 4.5 անգամ): Ուռուցքաբանությունը ինքին` սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով մեր առաջնահերթություններից մեկն է:

Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ (ամոքիչ) օգնության ծրագրի մեկնարկների մասին»,-գրել է նախարարը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ