Գագիկ Խաչատրյանի որդուն փողերի լվացման համար մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել` հերքելով լուրերը, թե պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։

 

«Նյութում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։ Գագիկ Խաչատրյանի որդուն փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել, նա չի ձերբակալվել»,–նշված է փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել փաստաթղթեր, որ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին։ Նրան, ըստ թերթի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով։

Քաղաքականություն

Պատահարներ