«Հրապարակ»․ ԲՀԿ-ին կպատժե՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ երեկվա տուրուդմփոցից հետո «Իմ քայլում» որոշել են չբավարարվել միայն «մանր-մունր» սանկցիաներ կրառելով, ինչպիսին պատգամավորների մուտքը դահլիճ ժամանակավոր արգելելն է:

Մեզ ասացին, որ քննարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որ քննեն ԲՀԿ-ական ըմբոստ պատգա,ավորների վարքագիծը եւ «պատժեն»:

Նշենք, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ Լիլիթ Մակունցը, եւ երեկվա միջադեպը, փաստորեն, արագացրեց հանձնաժողովի ստեղծման պահանջը»:

Առավել մանրամասն՝թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ