Կառավարությունը դեմ է, որ կերակրողին կորցրած ուսանողները մինչև 26 տարեկան նպաստ ստանան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկել են, որ ուսանողները, որոնք կորցրել են կերակրողին, նպաստ ստանան մինչև 26 տարեկանը, քանի որ կարող են մինչև այդ տարիքը սովորել։ Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի նպաստ նրանք կարող են ստանալ մինչև 23 տարեկանը։

 

Կառավարությունը, սակայն, դեմ է սրան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն այսօր խորհրդարանում բացատրեց, որ թեև դա մեծ բեռ չէ կառավարության համար, բայց իրենք դեմ են, որովհետև դա չի համընկնի այլ օրենքների փիլիսոփայության հետ։ Սաիյանի խոսքով՝ եթե օրենքն ընդունվելու է, ապա գոնե անհրաժեշտ է, որ այդ դեպքում աշխատող ուսանողները չստանան այդ նպաստը։


 

Քաղաքականություն