Կառավարությունը և «Իմ քայլը» կողմ են Պետրոսյանի առաջարկած նախագծին

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծն արժանացել է իշխանական «Իմ քայլը» խմբակցության և կառավարության հավանությանը։ Մինչ այս,  Պետրոսյանը իր ելույթներից մեկում կատակել էր, որ ինքը «Ազգային ժողովի «ամենաանգրագետ» պատգամավորն է, որի ոչ մի նախաձեռնություն կյանքի չի կոչվել»։

 

Այս անգամ նրա նախագիծը վերաբերում էր աշխատող-գործատու հարաբերություններին։ Նախագծի համաձայն՝ մինչև աշխատողին նկատողություն հայտարարելը նա պարտավոր է գրավոր բացատրություն պահանջել նրանից։ Ըստ Պետրոսյանի՝ հիմա բացատրության գրավոր լինելը պարտադիր չէ, ինչը հետագա դատական վեճերի ժամանակ ապացուցման խնդիր է առաջացնում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության առաջարկը ընդունվել է, և իրենք կողմ են նախագծի ընդունմանը։ Կողմ արտահայտվեց նաև կառավարության ներկայացուցիչը։

Քաղաքականություն

Պատահարներ