Կրակոց Երևանում. կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստո, հայտնում է shamshyan.com-ը։ Լրատվականը նշում է, որ ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։ 

 Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է և նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ 

Քաղաքականություն

Պատահարներ