Մահացած զինծառայողը 4 երեխա ուներ. մանրամասներ

Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը Արթուր Նալբանդյանը Մարտակերտ քաղաքից էր։ Նալբանդյանը ամուսնացած է, ունի 4 երեխա։ Պայմանագրային զինծառայության էր անցել 2013թ-ից։ Այս մասին հայտնում է ArmDaily.am-ը: 

 

Նախնական տվյալներով` զինծառայողի մահվան պատճառը եղել է այն, որ վերջինիս ոտքը սայթաքել է ու ընկել է ձորը։ 

Հիշեցնենք, հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Քաղաքականություն

Պատահարներ