Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

 

Այս տարի հայ համայնքի ամենամյա ընթրիքը կայանալու է հունվարի 29-ին: Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ միջոցառման պատվավոր հյուրն է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:

 

Ընթրիքը նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը: 

Հայտնի է, որ ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

Քաղաքականություն

Պատահարներ