Նոր կորոնավիրուսը հասել է ԱՄՆ տարածք․ Չինաստանում 9 զոհ կա

Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք:  Կորոնավիրուսի նոր տեսակը ախտորոշվել է նաև Չինաստանից ԱՄՆ տեղափոխված մարդու  մոտ: Սա ԱՄՆ տարածքում այդ վիրուսի հայտնաբերման առաջին դեպքն է:

 Հիշեցնենք, որ նախօրեին չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Չինաստանում համաճարակի պատճառ դարձած վտանգավոր կորոնավիրուսի պատվաստանյութը Ռուսաստանում կպատրաստեն ոչ շուտ քան կես տարուց:

Քաղաքականություն