Սանկտ Պետերբուրգում Չինաստանի երկու քաղաքացի հոսպիտալացվել է. կորոնավիրուս չի հայտնաբերվել

Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք: Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսի նոր տեսակը ախտորոշվել է նաև Չինաստանից ԱՄՆ տեղափոխված մարդու մոտ: Սա ԱՄՆ տարածքում այդ վիրուսի հայտնաբերման առաջին դեպքն է:

 

ՌԴ-ում վիրուսի տարածման վերաբերյալ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել: Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում Չինաստանի երկու քաղաքացի է հոսպիտալացվել այդ նույն վիրուսի կասկածանքով: Սակայն, քիչ առաջ ռուսական մամուլը հղում կատարելով Առողջապահության նախարարությանը, հայտնել է, որ կորոնավիրուսի վերաբերյալ կասկածները չեն հաստատվել: ՏԱՍՍ գործակալությունը հղում կատարելով տեղի իշխանություններին, նշել է, որ Չինաստանի քաղաքացիների մոտ վիրուս չի հայտնաբերվել: 

Քաղաքականություն

Պատահարներ