Սոմալին Թուրքիային հրավիրել է իր ծովային ջրերում նավթ որոնելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոմալին Թուրքիային հրավիրել է իր տարածքային ջրերում նավթի որոնողական աշխատանքներ կատարե,  հայտնում է ermenihaber-ը։

Լիբիայի հարցով Բեռլինում տեղի ունեցած համաժողովից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Այս պահին մենք օրինակ Սոմալիից առաջարկ ունենք: Մեզ ասում են. «Մեր ջրերում նավթ կա: Լիբիայում այդ գործն անում եք, մեզ մոտ էլ կարող եք նույն գործն անել»:  

Էրդողանը հիշեցրել է, որ նախկինում Թուրքիան ո՛չ սեյսմիկ հետախուզական նավ ուներ, ոչ էլ՝ հորատիչ նավ:

«Մարդիկ (նախկինում) գալիս էին մեզ մոտ, ասում էին Սև ծովում նավթ կա ու առաջարկում որոնողական աշխատանքներ անել: Գտնելու դեպքում 50%-ը նրանք էին արդյունահանելու, 50%-ը՝ մենք: Չգտան: Երանի գտնեին ու մենք այն ժամանակվանից սկսեինք այս գործով զբաղվել: Սակայն վերջում այնպես եղավ, որ մենք տան տեր դարձանք: Հիմա 2 հատ հորատիչ նավ ունենք, 2 հատ էլ՝ սեյսմիկ հետախուզական: Աշխարհն էլ շարունակ ցանկանում է վարձակալել այդ նավերը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Քաղաքականություն