ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավստրալիայում գոլֆի գնդակի մեծության կարկուտ է տեղացել

 Ավստրալիայի որոշ շրջաններում գոլֆի գնդակի մեծության կարկուտի տեղումներ են գրանցվել, տեղեկացնում է amerikayidzayn.com-ը։ 

 

Նշենք, որ օրեր առաջ Ավստրալիայի որոշ հատվածներում երկար սպասված անձրև է տեղացել։ 

 

Հիշեցնենք՝ Ավստրալիայի տարածքում հոկտեմբերից մոլեգնած հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել:   

 

 Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: 

Քաղաքականություն