ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեր բոլոր ելույթներում ցույց տվեցիք ձեր վախերը. Սամոսնյանը՝ «Իմ քայլի» պատգմավորներին

«Փաստորեն ի՞նչ է ստացվում, որ երեկ մենք մեր բոլոր  փաստարկներով ջախջախեցինք ձեր ելույթները ու բերված փաստարկները առ այն, որ այս քննիչ
հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, որ Դուք հասկացաք, որ դեմ քվեարկելը խնդիրներ է ստեղծելու ձեզ համար»։

Խորհրդարանում  2018 թ․-ի սեպտեմբերից  սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը չընդունելուց հետո հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Նրա ելույթի ընթացքում «Իմ քայլի» պատգմավորները սկսեցին ծափահարել։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շարունակեց ելույթը։

«Եթե այդքան համոզված էիք, որ այսօր այստեղ  նշեցիք, որ դա հակասահմանադրական է, ուրեմն դուք՝ որպես իշխող խմբակցություն, հակասահմանադրական երևույթներին դեմ քվեարկեցիք, բայց ինչպես երեկ նշեց ձեր կարկառուն ներկայացուցիչներից  Հայկ Կոնջորյանը՝ ձեր բոլոր
ելույթներում ցույց տվեցիք ձեր վախերը, որ դուք վախենում եք, որպեսզի մենք քննարկենք այս հարցը»,- ասաց նա։

 

Տեսանյութը` Ա1+ 

Քաղաքականություն

Պատահարներ