Թուրքիայի 600 պատգամավորից գործի է գնացել միայն 1 պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանի նիստին ներկա է գտնվել ընդամենը մեկ պատգամավոր, հայտնում է Ermenihaber-ը: Նիստերի դատարկ դահլիճի միայնակ պատգամավորը եղել է սոցիալիստական գաղափարներ դավանող Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Էրքան Բաշը: Նա առաջադրվել և ընտրվել է Ստամբուլի ընտրատարածքից:

Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը քվորումի բացակայության պատճառով ստիպված է եղել ընդհատել նիստը և այն տեղափոխել վաղը՝ պատգամավորների անհրաժեշտ քանակի ներկայություն ապահովելու հույսով:

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանը միապալատ է: Կազմված է 600 պատգամավորական աթոռից: Խորհրդարանական ընտրությունները կազմակերպվում են 5 տարին մեկ: 


 

Քաղաքականություն

Պատահարներ