Ուզբեկստանում սպանված դիզայներ ազգությամբ հայ չէ

Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Երևան), տեղի հայ համայնքի միջոցով պարզել է, որ «Գրիգորյանը» սպանվածի կեղծանունն էր:
Մասնավորապես ասվում է․ 
«Նրա իրական անունն էր Ալիմժանով Նարիման Ֆևզիի: Նարիման Ալիմժանովը ծնունդով Տաշքենդի մարզի Չիրչիկ քաղաքից էր, հայրը Ղրիմի թաթար էր, իսկ մայրը՝ ռուս:

«Գրիգորյան» ազգանունը նա վերցրել էր ուզբեկստանցի հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանի պատվին, որն Ուզբեկստանում բացառիկ հեղինակություն է վայելում:

Ներկայում ուզբեկական համացանցային տիրույթում ակտիվորեն հերքվում է սպանվածի հայ լինելու փաստը:

Ավելի վաղ հայտնի էին դարձել սկանդալային սպանության մանրամասները ։

Նարիման Գրիգորյանը ուզբեկստանցի պարուսույց և դիզայներ է։ Նա մի շարք մրցանակներ ունի նորաձևության ոլորտում։

Գրիգորյանը «Nariman Grigoryan» ապրանքանիշի հինադիրն է»։

 

Քաղաքականություն