ԱՄՆ-ը Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել Է Քուվեյթի ռազմակայանը

ԱՄՆ-ի զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել են անօդաչուներ, որոնք օդ են բարձրացել Քուվեյթի ռազմակայանից: Այդ մասին հայտարարել Է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն: 

 

«Սոլեյմանիին սպանելու համար ամերիկացիները կիրառել են մի ամբողջ շարք գործառույթներ»,- նրա խոսքը հունվարի 23-ին մեջբերել Է Tasnim գործակալությունը:

Քաղաքականություն