Անգելա Մերկելը Դավոսում հանդիպել է Իրաքի և Աֆղանստանի նախագահների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում հանդիպել է Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության լրատվական ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 

Մերկելը հանդիպում է ունեցել նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի հետ: Հանդիպումների մանրամասների մասին չի հաղորդվում, սակայն նշվում է, որ Իրաքը հայտնվել է Գերմանիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներով պայմանավորված: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ