Արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է

Հայաստանի Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է:

 

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երկօրյա պայքարից հետո ավարտված առաջնությունում Մարտիրոսյանը հավաքեց 7,5 միավոր: Երկրորդ տեղում Արթուր Դավթյան է, ով իր ակտիվում ունի  7 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը 6,5 միավորով:

 

Հայաստանի առաջնության մրցանայաին ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում էր 1,2 միլիոն դրամ: Արագ շախմատի չեմպիոնը ստացավ 300 հազար դրամ:

Քաղաքականություն

Պատահարներ