Կործանված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը կկատարվի Իրանում

Կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերի գրանցումների վերծանումը կկատարվի Իրանում: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել Է Fars իրանական գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամիի հայտարարությունը: 

 

Նրա խոսքով՝ «Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչների վերծանումը կանցկացվի Իրանի տարածքում»: Էսլամին պարզաբանել Է, որ ներկայում «աշխատանքներ են կատարվում այդ հարցի լուծման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման նախապատրաստման ուղղությամբ»:

Քաղաքականություն

Պատահարներ