Պեկինի իշխանությունները չեղարկել են բոլոր հանրային միջոցառումները

Պեկինի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը: Այդ մասին ասված Է Պեկինի մշակույթի և զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ: 

 

«Համաճարակի կանխարգելման ու կանխման, մարդկանց զանգվածային կուտակումները կրճատելու և կայուն ու երջանիկ Գարնան տոնը (Չունցզե, Նոր տարի՝ լուսնային օրացույցով) ապահովելու համար կուսակցության քաղաքային կոմիտեի և Պեկին քաղաքի կառավարության աշխատանքային խմբի որոշմամբ, սկսած այսօրվանից, չեղարկվում են բոլոր խոշոր միջոցառումները»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ