ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնն անվտանգության ծառայության հրեա աշխատակցին արգելել է եկեղեցի մտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երուսաղեմում գտնվելու ժամանակ կշտամբել է Անվտանգության ծառայության հրեա աշխատակցին, որը փորձել է Ֆրանսիային պատկանող եկեղեցի մտնել։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ դուք արեցիք,  դուրս եկե՛ք։ Դուք մեծ աշխատանք եք կատարում քաղաքում, ես գնահատում եմ դա: Խնդրում եմ հարգե՛ք կանոնները, ինչպես եղել է դարեր շարունակ, կանոններն ինձ հետ չեն փոխվի: Խնդրում եմ, հարգե՛ք կանոնները»,- ասել է Մակրոնը և անվտանգության աշխատակցին  մատով ցույց տվել ելքը:

 

Միջազգային լրատվականները հիշեցնում ենք, որ Հոլոքոստի թեմայով միջոցառմանը մասնակցելուց առաջ, Մակրոնը զբոսնել է Երուսաղեմով և կանգ է առել՝ ցանկանալով այցելել Սուրբ Աննայի եկեղեցի, որը 1856թ. Նապոլեոն Բոնապարտին է նվիրել օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդը: Երուսաղեմի հին հատվածում գտնվող եկեղեցին համարվում է ֆրանսիական տարածք, ինչը ենթադրում է, որ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչներն այնտեղ մուտք գործելու իրավունք չունեն:

Քաղաքականություն