2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ը հայտնաբերել է 3 մլն դոլարից ավելի արժեքով թմրամիջոցներ. Վարդանյան

2019 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտնաբերված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի դրամային արտահայտությունն ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամ է, այսինքն՝ 3 մլն դոլարից ավելի արժեքով թմրամիջոցներ ենք հայտնաբերել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:

 

«Թմրամիջոցները կապարակնքվում են, ուղարկվում քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից հետո այդ թմրանյութերը ոչնչացվում են»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ 2019 թվականին բացահայտվել է նաեւ մաքսանենգության 56 դեպք, որոնցով վարչական վարույթ է սկսվել, քրեական գործ չի հարուցվել:

 

«Մաքսային հսկողությունից թաքցման, չհայտարարագրման եւ ոչ ճշգրիտ տեղեկությունների ներկայացման եղանակով ՀՀ ապօրինի ներմուծված 574 հատ բջջային հեռախոս է հայտնաբերվել, ավելի քան 5 կգ ոսկյա եւ արծաթյա զարդեր, թմրանյութ եւ հոգեմետ նյութ չպարունակող շուրջ 60 կգ դեղամիջոց: Բացի այդ՝ սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր եւ այլ ապրանքներ»,- նշեց Վարդանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ