ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականները պատվաստանյութ են ստեղծում կորոնավիրուսի դեմ

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ աշխատանքներ են կատարում ամերիկացի և չինացի գիտնականները: Այդ մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը, պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատում են Տեխասի Հյուսթոն քաղաքի Բեյլորի բժշկական քոլեջը, Տեխասի համալսարանի բժշկական ամբիոնը, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնն ու  Շանհայի Ֆուդան համալսարանի վիրուսաբանության կենտրոնը:

 

«Սա հիանալի համագործակցություն է: Այդուհանդերձ, պատվաստանյութի մշակումը արագ գործընթաց չէ, և պարզ չէ` մենք կունենա՞նք արդյոք գործածության համար պատրաստի պատվաստանյութ մինչև այս համաճարակի ավարտը», – գործակալությունը մեջբերել է Բեյլորի քոլեջի տրոպիկական բժշկության ազգային դպրոցի դեկան Փիթեր Հոթեզի խոսքերը:

Քաղաքականություն

Պատահարներ