Բելառուսներն ինձ կուտեն նման որոշում ընդունելուց հետո. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ հանրապետությունը չի կարող որեւԷ երկրի մի մասը լինել, նույնիսկ «մեր եղբայրական Ռուսաստանի»: 

 

«Մենք ունենք մեր երկիրը: Մենք ինքնիշխան ենք ու անկախ: Եվ մենք չենք կարող որևիցե երկրի մի մասը լինել: Ես չեմ կարող ձեզ դավաճանել և Բելառուսը ձուլել, թեկուզ նույնիսկ մեր եղբայրական Ռուսաստանին»,-ասել Է Լուկաշենկոն: Նախագահի խոսքը մեջբերում Է «ԲելՏԱ» պետական գործակալությունը: 

 

Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ինքը «մեկուկես-երկու տարի առաջ պարզորոշ ու միանշանակ ասել Է՝ դա Բելառուսում ոչ ոք չի կարող անել»: «Նույնիսկ եթե ես դրան (Բելառուսի մտնելը ՌԴ-ի կազմ) գնամ, ապա բելառուսներն ինձ կուտեն նման որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում»,-նշել Է Լուկաշենկոն: «Ես չեմ ցանկանում լինել Բելառուսի վերջին նախագահը: Պատվավոր Է լինել առաջինը, բայց վերջինը լինել չեմ ցանկանում»,-ասել Է նախագահը: 

Քաղաքականություն