Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի

Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակման հաստատված դեպքերի քանակն ուրբաթ հասել է 876-ի, մահացության դեպքերն ավելացել են՝ հասնելով 26-ի, վկայում է ՉԺՀ-ի տարածաշրջանների հիգիենայի և առողջապահության հարցերի կոմիտեների կողմից հրապարակված լրատվական հաղորդագրություններից:

 

Ավելի վաղ հաղորդվում էր 830 վարակվածի և 25 զոհի մասին: Ուրբաթ առավոտվա դրությամբ 177 վարակվածի վիճակը գնահատվում է ծանր, 34 հոգի բուժվել է և լքել բուժհաստատությունները: Նաև 1072 մարդու մոտ հիվանդության առկայությունը կասկածվում է:

Քաղաքականություն

Պատահարներ