Եկատերինբուրգ-Երեւան ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան

Այսօր առավոտյան ժամը 7.35-ին Եկատերինբուրգից Երեւան թռչող ինքնաթիռը (Մոսկվայի ժամանակով ժամը 5.35-ին) դուրս է եկել Կոլցովո օդանավակայանից, բայց մոտ մեկ ժամ հետո ինքնաթիռը, որի մեջ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ կային, ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։

 

ՌԻԱ «Նովոստի»-ն նշում է, որ բարձրություն հավաքելու ընթացքում կանգնակների անսարքության տվիչը սկսել է ահազանգել, այդ առնչությամբ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադարձնել ինքնաթիռն օդանավակայան... Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Ուղեւորները, անձնակազմի անդամները չեն տուժել։

 

Քննչական վարչությունը սկսել է փաստի ստուգումները, գերատեսչության աշխատակիցները պարզում են պատահածի պատճառներն ու հանգամանքները։

  •  

Քաղաքականություն

Պատահարներ