Ֆիլիպինների նախագահը հրաժարվել Է ԱՄՆ այցից

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել Է մարտին այցով չմեկնել ԱՄՆ և սկսել Է ամերիկացի զինվորականների համար պարզեցված այցագրային ռեժիմի պայմանագրի չեղարկման ընթացակարգը: Ինչպես հունվարի 24-ին հայտնել Է Manila Bulletin թերթը, այդ որոշումը պետության ղեկավարն ընդունել Է ֆիլիպինցի քաղաքական գործչին այցագիր տալու հարցում Վաշինգտոնի մերժումից հետո: 

 

«Նախագահ Դուտերտեն ասել Է, որ չի մեկնի: Չի մեկնի շատ պատճառներով, դրանցից մեկը այցագիր չտալն Է սենատոր Ռոնալդ դե լա Ռոսային»,- մեջբերում Է թերթը նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոյի խոսքը:

Քաղաքականություն