Հունվարի 27-ին և 28-ին ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը

Հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի  ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով  ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր: 

 

Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ն:

Քաղաքականություն

Պատահարներ