Կարծում եմ` ԲՀԿ-ին ձայն տվող մարդիկ սխալվել են. Մանուկյան

Կարծում եմ` ԲՀԿ-ին ձայն տվող մարդիկ սխալվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝
անդրադառնալով մի քանի օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, պատգամավորն ասաց.

 

«Գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր քվեարկել են ԲՀԿ-ի օգտնի, սխալվել են, ինչպես և գուցե ես եմ հիմա սխալվում։ Այո, ես մտածում եմ, որ մարդիկ սխալվել են, որ ձայն են տվել ԲՀԿ-ին։ Նրանք բիզնեսմեններ են, թող զբաղվեն բիզնեսով։ Այսպես թե այնպես, այդ վտանգն առաջանում է, երբ մարդը բիզնեսով է զբաղվում և գալիս է ԱԺ»,-ասաց պատգամավորը։

Քաղաքականություն

Պատահարներ