Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-«Լացիո» խաղը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի առաջիկա խաղին:

Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: 

 

«Ռոմա»-ն հունվարի 26-ին կմրցի «Լացիո»-ի հետ: Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի խաղա նաև այդ խաղում: Հնարավոր է, որ հայ կիսապաշտպանը «գայլերին» կօգնի փետրվարի 1-ին նախատեսված խաղում:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել հունվարի սկզբին, երբ «Ռոմա»-ն մրցում էր «Տորինո»-ի հետ:

 

Քաղաքականություն