Ներողություն եմ խնդրում, որ տուն չեմ հրավիրում, որովհետև պիտի գնամ աշխատանքի. Հրայր Թովմասյանը՝ լրագրողներին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ՀՔԾ քննիչների կողմից իր բնակարանում խուզարկությունից հետո շտապեց Սահմանադրական դատարան՝ աշխատանքի:

 

Նա իր պաշտպանի հետ քայլեց դեպի ՍԴ։

 

ՍԴ նախագահն ասաց, որ 14.30-ին ՍԴ-ում կա աշխատակարգային նիստ ու ինքը պետք է հասնի աշխատավայր, անցնի իր աշխատանքներին։

«Ձեզ հաջողություն եմ մաղթում, կրկին շնորհակալություն եմ հայտնում և ներողություն խնդրում, որ տուն չեմ հրավիրում, որովհետև պիտի գնամ Սահմանադրական դատարան։ Եվ ներողություն եմ խնդրում, որ դուք սառեցիք այստեղ, ես հույս ունեմ, որ գոնե դրանում մեղք չունեմ», - դիմելով լրագրողներին՝ ասաց Հրայր Թովմասյանը, ապա ավելացրեց. «Ոտքով եմ գնալու աշխատանքի»։

Քաղաքականություն

Պատահարներ