Փոխվարչապետ Գրիգորյանը և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը երկուստեք ընդգծել են, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում է:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ: 

Քաղաքականություն

Պատահարներ