«Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Նիգերիայից

Երևանի «Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում:

 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-նպայմանագիր է կնքել 21-ամյա նիգերիացի եզրային կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օմայի հետ: ԱդահՕման ավելի վաղ հանդես է եկել նիգերիական «Կացինա Յունայթեդ» և բելառուսական «Սլուցկ»ակումբներում:

 

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:

 

Քաղաքականություն

Պատահարներ