ՌԴ քաղաքացիներից բաղկացած արշավախմբի որոնումները կշարունակվեն վաղը

Հունվարի 24-ին՝ ժամը 08:28-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):

 

Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ. Բորիսենկոյից տեղեկություն է ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է:

 

Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահոսքի վտանգը՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը, որը երեկոյան մեկնելու է Մարտունի: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ներգրավել անօդաչու թռչող սարքեր:

Քաղաքականություն

Պատահարներ