ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվա դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե...

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի և երեխայի մայրիկին: Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։  Միջադեպին արձագանքեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

 

Դերձյանը հայտնեց, որ որ երեխան դեպքի վայրում է մահացել , սակայն ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: 

 

Պարզվել է, որ մահացածը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 10-ամյա Էլեն Մ-ն էր, ով այդ պահին եղել է իր մայրիկի հետ։ Մայրը նույնպես վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից։ 

 

Shamshyan.com-ը դժբախտ պատահարից տեսանյութ է հրապարակել: Թույլ նյարդեր ունեցող անձանց խորհուրդ է տրվում չդիտել:

 

Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ տեղի բնակչությունը պատմել է, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։ 

 

Դժբախտ պատահարը հնարավոր կլիներ կանխել, եթե... 

 

1.Դպրոցների և մանկապարտեզների հարակից տարածքներում, ի վերջո, կառուցվեն վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ:

2.Առավոտյան, ցերեկային ժամերին օրենսդրորեն  արգելվի բեռնատարների և խոշոր մեքենաների երթեկությունը Երևանում: 

3. Ճանապարհային ոստիկանությունը դպրոցների տարածքներում իրականացնի հերթապահություն:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ