ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ և «Իմ քայլի» և ԲՀԿ-ի կողմից պոռթկումներ եղան. Ծառուկյան

Ազգային ժողովում տեղի ունեցածը սադրանք էր, որին հետևց պոռթկում: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀԲԿ-ականների մասնակցությամբ միջադեպին ու քաշքշուկին:

«Տեսնելով պոռթկումը, սադրանքը Ազգային ժողովում, դա հաճելի չէ, ցանկալի չէ, որ խորհրդարանում նման տվյալ, ասենք թե, ինչ-որ բաներ առաջանան, երեւույթներ լինեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորները ասել են, որ սեռական բնույթի վիրավորանք է հնչել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, Ծառուկյանը  նշեց. «Ես ձեր հարցին պատասխանեցի եւ ասում եմ՝ սա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ եւ «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի կողմից պոռթկումներ եղան, պետք է չլիներ: Բայց մարդիկ, ասենք թե, էսօր ռոբոտներ չեն, որը լիարժեք այդ սադրանքից հետո առաջացան պոռթկումներ երկու կողմից էլ:Մենք նախօրոք զգացինք այդ, պետք է այնպես անենք, որ չլինի»,-ասաց Ծառուկյանը:

 

Տեսանյութը NEWS.am -ի. 

 

Քաղաքականություն

Պատահարներ