ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդիկ ուշագնաց լինում Չինաստանում

Բրիտանական Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով` ինչպես են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդիկ ուշագնաց լինում համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքում:

Ընդհանուր առմամբ, համացանցում տարածվել են նմանատիպ տասնյակ տեսանյութեր: Դրանցում երևում է, որ ուշագնաց եղող մարդիկ դիմակներ են կրում: Մարդիկ գիտակցությունը կորցնում են ինչպես փողոցներում, այնպես էլ փակ շինություններում:

Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առայժմ չի պատրաստվում համաճարակի պատճառով համաշխարհային տագնապ հայտարարել` նշելով, որ «դեռ վաղ է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզմների ազգային պահեստարանը հրապարակել է կորոնավիրուսի նոր տեսակի մասին տեղեկություն և դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից:

 

 

Քաղաքականություն