Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների բուժման համար հիվանդանոց է կառուցվում

Չինաստանում շարունակում է տարածվել նոր տեսակի կորոնավիրուսը: Իշխանությունները տասնյակ քաղաքներ են փակել վիրուսի տարածումը կանխելու համար: Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում սկսվել է կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժման համար նոր հիվանդանոցի շինարարական աշխատանքները: Այս մասին հատնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը: 

 

Ուրբաթ օրվանից սկսվել է շինարարությունը, մեծ թվով տեխնիկա է աշխատում: Նախատեսվում է շինարարությունն ավարտել փետրվարի 2-ին: Հիվանդանոցի տարածքը մոտ 25 հազար կիլոմետր է: Այնտեղ միանգամից հնարավոր կլինի հազար մարդ տեղավորել: 

 

Հիվանդանոցը կառուցվելու է Պեկինի «Սյայոտանշան» հիվանդանոցի մոդելով: Այն կառուցվել է 7 օրում, 2003 թվականի ապրիլ ամսին բռնկված SARS համաճարակի ժամանակ: 

Քաղաքականություն