Վիրավոր զինծառայողներին Արցախից Երևան տեղափոխելը կապված չէ հոսպիտալների հագեցվածության հետ

Վիրավոր զինծառայողների տեղափոխումը Արցախից Երևան կապված չէ հոսպիտալների հագեցված լինել–չլինելուց։ Նման կարծիք հայտնեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը:


«Վստահեցնում եմ` Արցախի ինչպես քաղաքացիական հիվանդանոցները, այնպես էլ հոսպիտալը, բավական հագեցված են։ Զինծառայողի` մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելն ունի կոնկրետ նպատակ. յուրաքանչյուր կառույց ունի իր ֆունկցիան և իր առջև դրված աշխատանքն է կատարում»,–ասաց Գևորգյանը։ 
Որպես օրինակ` հոսպիտալի պետը նշեց, որ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վերջնական ապաքինման համար նրան Երևանի հոսպիտալ պետք է տեղափոխել` այդտեղ մասնագիտացված են վերոհիշյալ հարցում։  

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել գլխի շրջանում. մանրամասներ 
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ–ն հայտնել էր` հունվարի 24-ին, ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: 

Հայկական ռազմական բժշկությունը ստեղծվել է բարդ ժամանակահատվածում. ինչ վիճակում է այն հիմա 

Գևորգյանը հայտնել էր, որ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը ծայրահեղ ծանր է,. նա վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Զինվորը Մարտակերտի հոսպիտալում է և, ըստ Գևորգյանի, եթե անհրաժեշտություն լինի` նա վերականգնողական բուժում կանցնի Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ