81 հազար նոր աշխատատեղ. զբաղվածության մակարդակը՝ 49,3 տոկոսի․ Փաշինյան

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջը Հայաստանում ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է 81 հազարից ավելի նոր աշխատատեղ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև որոշ մանրամասներ հայտնեց։ 

Նրա խոսքով՝ այս աշխատատեղերի բաշխվածության որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելացել են հատկապես բարձր աշխատավարձով աշխատատեղերը։ Դա, ըստ նրա, վկայում է տնտեսության խորքային փոփոխությունների մասին։ 

Նոր աշխատատեղերի ստեղծման ու ստվերից դրանց դուրսբերման արդյունքում զբաղվածության մակարդակը Հայաստանում հասել է 49,3 տոկոսի։ Նիկոլ Փաշինյանն այս տվյալները ներկայացրեց 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ։ 

Նա համեմատության համար հայտնեց նաև նախորդ տարիների ցուցանիշները․ 

2018 – 46,8 տոկոս, 
2017 – 46,3 տոկոս։ 
Միաժամանակ գործազրկության մակարդակը նվազել ու հասել է 18 տոկոսի։ 
 

Քաղաքականություն