Աննախադեպ քանակի զենք-զինամթերք. Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկելով Հայաստանի մասին 100 փաստերը հայտարարել  է. 

«Զինված ուժերը համալրվել է հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով, իրականացվել են սպառազինության նմուշի փորձկարկումներ: Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա´մ 2019 թվականի արտադրության է, կա´մ ընդհանրապես չօգտագործված, այսինքն՝ գործարանային:

2020 թվականի բյուջեում ՊՆ-ին հատկացվել է 307 մլրդ  դրամ, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի համեմատ ավել է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը  ձեռք է բերել տեսանելի ժամակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք` «Սու-30 ՍՄ»  բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՕՌ-Մ2 ԿՄ» և «Օսա-ԱԿ» ՀՕՊ համալիրներ»:


 

Քաղաքականություն

Պատահարներ