Բժիշկները պայքարում են զինծառայողի կյանքի համար. արդյո՞ք միջանձնային վեճի պատճառով է եղել. Դավիթ Տոնոյանի պատասխանը

Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը»։ Նախարարը նշել է, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ Նա հայտնել է, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։  Հարցին, թե վիրավորումը միջանձնային վեճի պատճառո՞վ է եղել, Տոնոյանը պատասխանել է, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի. հիմա որևէ բան ասել չի ցանկանում։ 
«Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»,- ասել է նախարարը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ