Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 1330-ի

Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով հարուցված թոքաբորբով վարակվածերի թիվը հասել է 1330-ի: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

 

ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում վարակը հաստատվել է 36 մարդու մոտ: Ինֆեկցիայի տարածման օջախում` Հուբեյ նահանգում, 729 հիվանդ կա:

 

Ավելի վաղ հայտարարվել էր 1287 վարակակրի մասին: Մահացել է 41 մարդ: Հիվանդության դեպքեր են գրանցվել երկրի բոլոր նահանգներում, բացառությամբ Տիբեթի ինքնավար շրջանի:

Քաղաքականություն