Երկրաշարժ՝ Թուրքիայում. 20 զոհ ու 1000-ից ավելի տուժածներ

6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում երեկ երեկոյան` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին):  Աղետի գոտում աշխատում են Թուրքիայի 28 նահանգից ժամանած հարյուրավոր փրկարարական ջոկատներ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց: Թուրքիայի արևելյան Էլազըգ և Մալաթիա նահանգներում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 1000-ից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ