Եվրոպական խորհրդի նախագահը արտագա նիստի է հրավիրել ԵՄ երկրների ղեկավարներին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին հրավիրում է փետրվարի 20-ին Եվրամիության արտագնա նիստի: Միության անդամ երկրների ղեկավարներին ուղարկած նամակում Միշելը նշել, որ պետք է ընդհանուր համաձայնության հասնել 2021-2027 թվականների ֆինանսական ռազմավարության վերաբերյալ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: 

 

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով ցանկացած հետաձգում այս հարցում կարող է ֆինանսական ու քաղաքական լուրջ խնդիրներ առաջացնել, որը կասկածի տակ կարող է դնել կառույցի հետագա գործունեությունը: 

 

Քաղաքականություն