Կալուգայի շրջանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել. կան վիրավորներ

ՌԴ Կալուգայի շրջանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը հղում կատարելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը: 

 

Ավտոբուսում եղել է 31 ուղևոր, այդ թվում երկու երեխա: Զոհեր չկան: ԱԻՆ-ի տվյալներով` 8 մարդ վիրավորվել է: Բոլոր վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Ինչպես հայտնում են հիվանդանոցից, ծանր վիրավորներ չկան: 

 

Քաղաքականություն