Կիսանախագահական կառավարման համակարգին վերադարձ սպասվու՞մ է. ի՞նչ պատասխանեց վարչապետը

Վարչապետը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում անդրադարձել է կիսանախագահական համակարգ ստեղծելու մասին շրջանառվող զրույցներին: 

«Կիսանախագահական համակարգը Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած համակարգ է, և մենք դա գործնականում բոլորս իրար հետ տեսել ենք»,- ասել է նա: 

Նա նշել է, որ հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որ հորդորել են իրեն արագ վերականգնել կիսանախագահական համակարգը, որպեսզի կարողանար անհրաժեշտության դեպքում խուսափել որոշումների պատասխանատվությունից. 

«Ես կարծում եմ, որ պետության իրական լիդերը և ես էլ` որպես անձ, կյանքում իմ պատասխանատվությունը ուրիշի վրա չեմ գցի: Որովհետև մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանատվությունից: Կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է: Էս տարբերակը պետք է բացառել: Տեսականորեն «կիսա» որևէ բան մենք պետք է չունենանք»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ